ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«ՈՒստա, Աբոն փողը չի տվե՞լ»

«ՈՒստա, Աբոն փողը չի տվե՞լ»
07.05.2013 | 00:44

Չէ, չէ, ոչ մի «կոդային» ասոցիացիա չկա ԲՀԿ շտաբի պետ Աբոյի` Աբրահամ Մանուկյանի և ներքոգրյալ նյութի միջև:
Խնդիրն այլ է. ինչ զարգացումներ կլինեն ընդդիմադիր դաշտում հետընտրական այս փուլում: Մինչ այդ, սակայն, ֆիքսենք. հարամել ավագանու ընտրությունները, ինչի կանխանշանները ՀԱԿ-ի ու «մի քանիսի» պահվածքում մինչ այս նկատվում էին, ընտրությունների օրը ինստիտուցիոնալ շարունակություն չունեցավ:
Դրանում, թերևս, իր դերն ունեցավ ընտրությունների օրը ԲՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարի` Սերգեյ Բագրատյանի ագրեսիվ պահվածքի հրապարակայնացումը, ինչպես նաև Ջիվան Պողոսյանի` Հաղթանակ թաղամասում վա-բանկ գնալու անթույլատրելիությանն ուղղված ՀՀԿ-ի վետոն, գումարած ԲՀԿ-ական լրագրողների թիթեռնիկային մեկօրյա կյանքի բացահայտման «նյուանսները», գաղտնիք չէ, որ նրանք տեղամասերում էին ընտրովի նկարահանումներ անելու համար, ինչն էլ նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի, Վովա Գասպարյանի (հարգանքներիս հավաստիքը, Զորավար, այդ ի՞նչ այսպես ջարդեք հազար) «փակ» ռեժիմով դեմարշի արդյունքում օրորոցախեղդ արվեց, իր հետ խեղդելով նաև հետընտրական զարգացումները, որոնց ԲՀԿ-ն բացահայտ չէր մասնակցի։ Սակայն փորձ արվեց ԲՀԿ-ին բերել առաջին գիծ, որ այլևս «տակից» չխաղա, ու նրա հաշվին ֆիասկո գրանցել, ապա և` նրա այդ ֆիասկոյից հետո, յուր կողմից ֆինանսավորվող «մնացյալ» կուսակցություններն ու ուժերը նույնպես անիմաստ կհամարեին «միլիոնանոց» միտինգ անել ընտրությունների հաջորդ օրը, ինչպես նաև մայիսի իննին, ընտրությունները սահուն վերածելով «ավազակապետական» բուրգը քանդելու հզոր հեղափոխության, ինչը չհաջողվեց նախագահական ընտրությունների ժամանակ:
Ակնհայտ էր նաև, որ «միլիոնների» շարժման իրական և թաքնված մոդերատորն առանձնակի մեծ հույսեր չէր կապում ավագանու ընտրությունները ալքիմիայի ենթարկելու, դրանից մեծ «բում» ստանալու հնարավորության հետ, այնուհանդերձ, հարամելու գործընթացի այսպիսի դեֆոլտը նույնպես նրանց ծրագրում չէր: Այդով, «միլիոնների» մոդերատորը իր նպատակների, գործողությունների վերակառուցման հրամայականի առջև է կանգնած:
Այսօրվանից, այո, սկսվում է արդեն նոր ռաունդը` 2017-ի և 2018-ի համար: Վերադասավորվողների պակաս, ընդ որում, չկա: Այս առումով շա՜տ հետաքրքիր է ներհայաստանյան քաղաքական քարտեզը: ՀՀԿ-ում անկյուն գցված, ամբողջովին մարգինալացված է հին գվարդիան, նորն էլ չգիտի, թե «ինչ է ուզում» և կամ կարո՞ղ է ուզել: Իրավիճակը այդ առումով «հմայիչ» է այնքանով, որ նորերն էլ իրենց հերթին մի քանի թևից են բաղկացած: Որ մեկը կհաղթի, կերևա առաջիկայում:
Այլ կերպ ասած, այս ընտրություններով պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ներկուսակցական որոշումներ կայացնելու առջև է կանգնած: Պարզ դարձավ, որ քաղաքական այլընտրանքը, կարծես թե, ոչ ևս է: Դե, ԲՀԿ-ն, էլի՛: Ընդդիմության դաշտն էլ դատարկ է ամբողջովին: Ճիշտ է, սուրբ տեղը դատարկ չի մնում, սակայն գոնե այս պահին անչափ դժվար է ասել, թե ով է այն զբաղեցնելու: Ցանկացողների պակաս չկա: Մանավանդ որ, ինչպես նկատեցինք, «անհնազանդները» գրեթե չշարժվեցին այս ընտրությունների ժամանակ: Ասացինք` ինչու. նրանց մոդերատոր-«պապան» շատ մեծ հույսեր չէր կապում ավագանու ընտրությունների, առավել ստույգ` հետընտրական զարգացումների հետ: Մանավանդ որ, նախագահական ընտրությունների ժամանակ նրանք լուրջ անկում ունեցան: Թռչնագրիպային արագությամբ «պալիտ» եղավ Անդրիաս Ղուկասյանը: Իրենք նոր «զոհեր» տալ չեն ցանկանա: Ավելի ստույգ` «դեռ ժամը չէ իրիկնահացի», երբ պետք լինի` «արտասուքը կամաց-կամաց կփոխվի լացի», կգտնվի նաև ձևը:
Հիմա իրենք դեռ ժամանակ ունեն. չորս տարի կա մինչև տասնյոթ թիվը: Չնայած պետք է նաև կրակը թեժ պահել. մանավանդ փողոցում. նրանք դա լավ են հասկանում: Որպեսզի այն ուրիշը չզբաղեցնի: Իրենք գիտեն` դիմացինները շախմատ խաղացող մարդիկ են, մեկ էլ տեսար որոշեցին` «օդնովրեմեննի» սեանս տալ բոլոր ուղղություններով ու էդ դաշտն էլ զբաղեցնել` նույն տասնյոթ-տասնութի համար:
Մի ասա` երբեք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ